Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 14-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 50/1 շենքի մոտակայքում (թիվ 27 դպրոցի հետնամաս) գտնվող այգում այրվում են վագոն-տնակ եւ ծառեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.57-ին, մարվել՝ 01.42-ին:

Այրվել է փայտյա ինքնաշեն տնակ` գույքով (20 քմ) եւ 4 ծառ` մասամբ: