Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իրականացված ահաբեկչության առնչությամբ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Մենք սգում ենք Անկարայի պայթյունի զոհերի համար: Մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին»,- նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել է 34, վիրավորվել 125 մարդ: Տուժածներից 19-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

Հիշեցնենք, որ պայթյունն իրականացվել էր քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկում՝ Կըզըլայ կենտրոնական հրապարակում, որտեղ ականապատված ավտոմեքենա են պայթել: