Հալեպի նահանգի հյուսիսային Աֆրին եւ Ազզազ շրջաններ նախօրեին 26 բեռնատար հումանիտար օգնություն է հասել։ ՍԱՆԱ պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգնությունը տրամադրել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Սիրիայի Կարմիր մահիկի միության եւ Հալեպի նահանգի վարչակազմի հետ համատեղ։

Հումանիտար օգնությունը՝ պարենամթերքի զամբյուղներ, մանկական սնունդ եւ իրեր, բաժանվելու է 10 հազար ընտանիքների միջեւ։