Երեկ Ադրբեջանում հրեշավոր սպանություն է եղել: Ինչպես հայտնում է «Ազերի Փրես» գործակալությունը, տարեց ամուսիններին սպանել են Ջաֆարլի գյուղում: Գյուղի բնակիչներ Նարիման Օսմանովի ( 1939 թ. ծնված ) եւ Դունյա Բակիխանովայի ( 1941թ. ծնված) մարմինները հայտնաբերվել են նրանց սեփական տանը բազմաթիվ կտրած- ծակած վերքերով: Թե ով է կատարել այդ հանցագործությունը ու ինչ պատճառով ՝ դեռ հայտնի չէ:
Կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ երկու կամ ավելի մարդու կանխամտածված սպանություն հոդվածով:
Նարիման Օսմանովի ու Դունյա Բակիխանովայի դիերի զննման ըթնացքում պարզվել է որ նրանց կացնով են սպանել:



























