Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը կարող է քննարկվել ապրիլի 4-ին ՝ ԱԺ լիագումար նիստի ժամանակ: Այս մասին Աժ-ում հայտնել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Մինչ այդ, մարտի 18-ին, քննարկումներ պետք է լինեն ԱԺ Պետաիրավական հարցերով հանձնաժողովում: Հետեւաբար լիագումար քննարկումները պետք է սկսվեն հաջորդ քառօրյա նիստի ժամանակ, որը սկսվում է ապրիլի 4-ից»,- հավելել է նա: Այդ կապակցությամբ ընդդիմադիրը առաջարկել է քննարկան համար հատուկ հանձնաժողով ստեղծել, որի կազմում կլինեն ՀՀ իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորները, 4-ական ներկայացուցիչ ընդդիմադիր խմբակցություններից ու քաղաքացիական հասարակությունից: Զուրաբյանը նշել է, որ այս առաջարկով ինքը դիմել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանին: