ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը բնականաբար զուրկ չէ թերություններից ու բացթողումներից: Այս մասին մարտի 14-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Սակայն պատգամավորի խոսքով, անհրաժեշտ է հարցը քննել երկու տեսակետից՝ տեխնիկական ու բովանդակային: «Ես կցանկանայի ավելի շատ ԸՕ նախագծի բովանդակային բաղկացուցիչը քննարկել: Իշխանությունները պատարստ են քննարկել բոլոր առաջարկները: Արդեն կան վիճելի հարցեր, դրույթներ, որոնք փոփոխության ենթակա են»,- նշել է Ալեքսանյանը: Բնականաբար, շարունակել է նա, նախագիծը մարդիկ են գրում, ու այն պարտադիր քննարկման կարիք ունի: «Եթե կա որեւէ քաղաքական ուժ, որին բոլորովին դուր չի գալիս ԸՕ նախագիծը, նա կարող է ներկայացնել իր սեփական, բոլորովին նոր նախագիծը: Մենք պատարստ ենք ընդունել այն առաջարկները, որոնք համապատասխանում են մեր քաղաքական ընկալումներին»,- հավելել է Լեռնիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին ԸՕ նախագիծը կքննարկվի ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: