Ընտրական օրենսգրքի նախագծում տեղամասերում լրագրողների եւ դիտորդների թիվը 8-ով սահմանափակելու մասին դրույթը ենթակա է փոփոխման: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք է հայտնել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:

 «Աշխատանքային թիվ է որոշված, փոփոխման ենթակա դրույթ եւ ես համոզված եմ, որ այն փոփոխվելու է»,- ասաց նա:

Նշենք, որ այս դրույթը մտահոգում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ դիտորդներին:

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ: Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներն այսօր արդեն ժամանել են Հայաստան՝ խորհրդարանական խմբակցությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ այս նախագծի քննարկման համար: