ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Սարգսյանը (նստավայրը` Սոֆիա):

Նշենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախկին վարչապետ, այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար  Տիգրան Սարգսյանի եղբայրն է: Նա վերջերս ազատվել էր Չինաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից: