Երեւանում մարտի 15-ին կկայանա Ընտրական օրենսգրքի նախագծի հարցով Հայաստանի խորհրդարանական խմբակցությունների եւ Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։
Անդրադառնալով քվեարկածների ցուցակները հրապարակելու մասին ընդդիմության պահանջներին՝ պատգամավորը նշեց, որ արվում է ամեն բան, որպեսզի լուծվի կրկնաքվեարկության խնդիրը։ «Այդ ամենը վերահսկելու են ոչ թե անձինք, այլ տեխնիկան»,- նշել է Ավետիսյանը։
Նշենք, որ ԸՕ նախագծի նախնական տարբերակն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով։ Այն դեռ չի հայտնել իր դիրքորոշումը, սակայն ՀՀ Կառավարությունն արդեն տվել է իր հավանությունը։





























