Ընտրական օրենսգրքի նախագծով ընտրատեղամասում լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակումը սահմանափակում չէ, ընդհակառակը, դա ընտրատեղամասում կարգ հաստատելու միջոց է։ Այս մասին մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ երկրի տարածքում գործում է ավելի քան 100 լրատվամիջոց՝ հեռուստաընկերություն, թերթեր, կայքեր։ «Յուրաքանչյուրը, ով քննադատում է ԸՕ նախագծով սահմանափակումները, թող պատկերացնի, թե ինչ կստացվի, եթե յուրաքանչյուր ընտրատեղամասում 100-150 վստահված անձ, լրագրող եւ դիտորդ լինի»,- նշել է Ավետիսյանը։