Ռուսական կողմի հետ բանակցություններին Հայաստանը չի բարձրացրել գազի դիմաց ռուբլով վճարելու հարցը: Այդ մասին մարտի 14-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Լեւոն Յոլյանը: «Ոչ, ոչ: Նման հարց չի քննարկվել», - վստահեցրել է նախարարը: Նա հիշեցրել է, որ մինչեւ 2016-ի ապրիլի 1-ը Հայաստանի համար ռուսաստանյան գազի գինը կազմում է 165 դոլար նախկին 189-ի փոխարեն:
Հիշեցնենք, որ գազի գինը ժամանակավոր է իջեցվել 2014-ի վերջին փոխարժեքի անկման նվազման հետեւանքով «Գազպրոմ Արմենիայի» վնասները փոխհատուցելու եւ սպառողների համար սակագները նախկին մակարդակում պահելու համար: Հայկական կողմը բանակցություններ է վարում գնի երկարաժամկետ իջեցման վերաբերյալ:




























