ՀՀԿ-ն իր գործն անելով գնում է, բարի վայելում Վարդան Օսկանյանին։  NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց նախկին արտգործնախարար Վարդան օսկանյանի կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը։

«Չեմ կարծում, որ դա Քոչարյանին քաղաքականություն բերելու նպատակով է, բայց չեմ էլ բացառում։ Ինչի՞ եք մտածում՝ ՀՀԿ-ն պիտի մտավախություն ունենա դրանից։ Շատ լավ կլինի, որ ընդդիմադիր  կուսակցություն մտնի խորհրդարան, շատ լավ ճանաչում ու հարգում եմ Օսկանյանին։ Ենթադրություններ չեմ ուզում անեմ, ցանկացած կուսակցություն ունի իր հստակ նպատակները, ինքը պարզապես սպիտի ուշադիր նայի ու անի հետեւություններ»,-ասաց Վարդան Այվազյանը։