1976-80 թվականներին Հայաստանում եղել է 36.4 հազար հա խաղողի այգի, բայց հետո այդ տարածքը կրճատվել է եւ 2001-2005թթ. հասել 14.1 հազար հա-ի: Իսկ այժմ խաղողի այգիները զբաղեցնում են 16.5 հազար հա տարածք: Այս մասին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը` ելույթ ունենալով «Ֆրութֆուլ Արմենիա»-ում:

Միաժամանակ նա հատուկ ուշադրություն դարձրեց այն փաստին, որ բերքատվությունը գրեթե երկու անգամ աճել է. 2010-ին 1 հեկտարից ստացվել է 149 ց խաղող, 1976-80թթ. 74.9 ց փոխարեն: Այդ երեւույթը Սամվել Ավետիսյանը բացատրեց ֆերմերների շահագրգռվածությամբ, խաղողի նոր տեսակներով եւ նոր տեխնոլոգիաներով: Նրա խոսքերով, 2020-ին ենթադրվում է Հայաստանում մեծացնել խաղողի այգիների տարածքը մինչև 33.2 հազար հա, իսկ բերքատվությունը` 1 հա-ից մինչև 160 ց: