Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ակնկալում է, որ մինչեւ տարեվերջ նավթի 1 բարելը 40-50 դոլարի սահմաններում կլինի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ 40-50 դոլարի սահմաններում նավթի գին կունենանք»,- լրագրողներին ասել է Նովակը:

Վերջին շաբաթներին նավթի Brent տեսակի գինը հասել է 40 դոլարի՝ 1 բարելի դիմաց, նախկին 32 դոլարի փոխարեն: Երկուշաբթի Brent տեսակի նավթը վաճառվել է 39 դոլարի սահմաններում: