Ճտերի ճիշտ «ներկումը» չի վնասում նրանց առողջությանը: Այս մասին հայտարարեց կենդանաբան Անուշ Խաչատրյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով 24-ամյա Վարդանի բիզնես-նախաձեռնությունը:
Կենդաբանի խոսքով, դեռեւս դուրս չեկած ճտերի «ներկումն» անվնաս է, եթե ներկանյութերի բաղադրության մեջ առողջության համար վնասակար նյութեր չկան: «Ինչպես ոչ գենետիկ մյուս միջամտությունների դեպքում, արդյունքը ժամանակավոր է եւ ժառանգաբար չի փոխանցվում»,- նշեց կենդանաբանը:
Նրա խոսքով, ներկումը կատարվում է էմբրիոնային զարգացման ժամանակահատվածում, ինչի արդյունքում երփներանգ ճուտիկներ են ստացվում:
Նախկինում նույնպես նման փորձեր արվել են: Գունավոր ճտեր ստանալու փորձեր արել են Բելառուսի գյուղատնտեսական ակադեմիայի ուսանողները: Սակայն ճտերի էկզոտիկ գունավորումը պահպանվում է երկու շաբաթից ոչ ավելի:































