Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգում քրդերի դեմ ռազմական գործողությունների պատրաստվող տանկի արգելակների անսարքության պատճառով զինվորներից մեկը մնացել է տանկի տակ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, թե Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանի լեռներում դիրքավորվող տանկերից մեկի անսարքության պատճառով զինվոր է մահացել։

Սոցկայքերում այս կապակցությամբ գրում են, թե տանկի արգելակները շարքից դուրս են եկել, որի հետեւանքով տանկը ճզմել է զինվորիներից մեկին։