Ներկայիս Ընտրական օրենսգրքի նախագծի ընդունման եւ կիրառման դեպքում Հայաստանի իշխանությունը տարբեր մեխանիզմների միջոցով հանգիստ կարող է ապահովել իր վերարտադրությունը։ Այս մասին մարտի 15-ին՝ Հայաստանի խորհրդարանում Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ «Ժառանգություն» կուսակցության անդամների հանդիպումից առաջ, ասել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ ԸՕ ներկայիս նախագիծը ստեղծվել է փաստաբանի, իլյուզիոնիստի, մաթեմատիկոսի եւ ընտրական գործընթացի մասնագետի կողմից։ «Ցավոք, ներկայացված նախագիծը մի շարք ռիսկեր է պարունակում, եւ մենք քննարկելու շատ բան ունենք։ Սովորաբար իշխանությունները փորձում են լավ օրենսգիրք ստեղծել եւ լավ ընտրական համակարգ, սակայն մեր դեպքում դա հակառակն է։ Եվ մենք պայքարում ենք այն բանի համար, որ իշխանությունը չդիմի զանգվածային կեղծումների, հատկապես որ այն առանց այդ էլ լեգիտիմ չէ եւ հիմա մենք ցավոք ունենք ոչ լեգիտիմ Սահմանադրություն»,- նշել է Մարտիրոսյանը։




























