Անկարայի պայթյունի հետեւանքով մահացած 20-ամյա Էլվին Բուղրայի թաղմանը Դավութօղլուի ուղարկած ծաղկեպսակը բողոքի ալիք է բարձրացրել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի պայթյունից մահացած Էլվին բուղրայի թաղմանը մասնակցող քաղաքացիները նկատել են, որ ծաղկեպսակներից մեկի վրա գրված է «Թուրքիայի հանրապետության վարչապետ», որից հետո բողոքի ալիք է բարձրացել։
Քաղաքացիների զայրույթը զսպելու համար թաղման մասնակիցներից մեկն ուղղակի շրջել է ծաղկեպսակը հակառակ կողմի։
Նշենք, որ Անկարայի պայթյունի հետեւանքով մահացել է 37, վիրավորվել՝ 122 քաղաքացի։





























