Վրաստանը Փոթիից հայկական բենզինի տարանցման համար բարձր սակագներ է սահմանել։ Այս մասին մարտի 15-ին խորհրդարանում ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։
Պետական հանձնաժողովը կապ է հաստատել վրացի գործընկերների հետ, որպեսզի տեղեկություններ հավաքի Վրաստանում գնագոյացման գործընթացի մասին։
Փոթիից երկաթուղով մինչեւ Այրում բենզին տեղափոխելիս տրանսպորտային բաղադրիչը գնագոյացման հարցում մեծ է։
«Չեմ կարող ասել, թե որքանով են այդ սակագները հիմնավոր, որքանով՝ ոչ, սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սակագներն իրոք բարձր են»,- ասել է նա։





























