Վրաց-թուրքական սահմանին հայկական ոչ մի բեռնատար չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը:
Հիշենենք, որ ավելի վաղ Armweeklynews պարբերականը հաղորդել էր, որ մի խումբ բեռնափոխադրողներ, հիմնականում՝ հայ, երկու կողմից փակել են վրաց-թուրքական «Սարփի» հսկիչ-անցակետը՝ բողոքելով Վրաստանում ճանապարհային բարձր տուգանքների դեմ:
«Մեր բեռնատարները չեն կարող այնտեղ լինել: Ուղեւորատարներ մեկնում են, բայց Հայաստանում գրանցված բեռնատարներ՝ ոչ: Թույլտվություն կա, բայց դրանից հիմա ոչ ոք չի օգտվում: Այդ պատճառով հայկական բեռնատարների մասին այդպիսի վկայությունները չեն կարող համապատասխանել իրականությանը»,- պարզաբանեց Համբարձումյանը:




























