Change.org-ում ստորագրահավաք է սկսվել, որով պահանջվում է Ընտրական օրենսգրքում պարտադիր սահմանել ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումը:
Ստորագրահավաքը նախաձեռնած քաղաքացիների խոսքով՝ ՀՀ-ում ընտրակեղծիքների հիմնական գործիքը ընտրությանը մասնակցած ընտրողների ստորագրած ցուցակների գաղտնի պահելն է։
«Ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումը հնարավորություն կտա սահմանափակել ընտրակեղծիքների մեծ մասը։ Հրապարակումը թույլ չի տա, որ մահացած կամ երկրից դուրս գտնվող քաղաքացիների փոխարեն քվեարկեն այլոք։ Ստորագրած ցուցակների հրապարակումը հանդիսանում է ընտրական ինստիտուտի կայացման ամենակարևոր գործիքներից մեկը։
Այդ իսկ պատճառով կարևոր է, որ հանրության յուրաքանչյուր անդամ պահանջի, որպեսզի ԱԺ-ը Ընտրական նոր օրենսգրքում ընտրության մասնակցած ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման վերաբերյալ դրույթ սահմանի»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ըստ իշխանության ներկայացուցիչների պնդման՝ ցուցակները չեն հրապարակվելու, քանի որ այն հակասահմանադրական է: Ընդդիմությունը հակառակն է պնդում:
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի նոր տարբերակն արդեն շրջանառության մեջ է դրվել: Այն ԱԺ կողմից պետք է ընդւոնվի մինչեւ հունիսի 1-ը:





























