«Գազպրոմի» ղեկավարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է մրցութային փաստաթղթաշրջանառություն կազմել Էրգինսկի հանքավայրի շահագործման համար այնպես, որ արտոնագիրը ստանա «Գազպրոմ նեֆտ»-ը: ՌԲԿ-ի ձեռքում է հայտնվել անցյալ տարի «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի՝ Էրգիսկի հանքավայրի մասին Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը:
Միլերը նամակում Պուտինին խնդրում է Կառավարությանը հանձնարարել մրցութային փաստաթղթաշրջանառություն կազմել արտոնագիրը ստացողին ներկայացված 2 պահանջով: Առաջինը՝ մշակել ռուսական նավթամշակման գործարանների արդյունահանած նավթի 100 տոկոսը Եվրո-5 դասից ոչ ծանր վառելիք արտադրելու համար: Երկրորդ՝ հանքավայրը ներառել արդյունաբերական շահագործման մեջ արտոնագիրը ստանալուց հետո մեկ տարուց ոչ ուշ:
Պուտինը ՌԴ բնական պաշարների նախարար Սերգեյ Դոնսկուն հանձնարարել է ուսումնասիրել Միլերի առաջարկն ու զեկուցել այդ մասին:
Արեւմտյան Սիբիրիում Էրգինսկի նավթահանքը Ռուսաստանի մայրցամաքային հատվածում խոշորագույն հանքավայրերից մեկն է:





























