Բաքվում բռնկվել է մասնավոր տներից մեկը: haqqin.az-ի տեղեկություններով՝ հրդեհի ժամանակ մարդիկ են զոհվել, սակայն նրանց թիվը եւ անունները դեռ հայտնի չեն:
Հրդեհը մարելու համար ժամանել են ԱԻՆ հրշեջները, դեպքի վայրում աշխատում է նաեւ ոստիկանությունը:
Ըստ առկա տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է գազի հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելու պատճառով: Գազն անջատվել էր կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում: Տանը բաց էին մնացել գազի փականները: Գազի մատակարարումը վերականգնելիս դա հրդեհի էր հանգեցրել:



























