Tesla Motors ընկերությունը Facebook-ի իր էջում հրապարակել է Model 3-ի առաջին լուսանկարը: Էլեկտրական մեքենայի շնորհանդեսը կայանալու է մարտի 31-ին, հատուկ միջոցառման ժամանակ:
Ակնկալվում է, որ Model 3-ը կկառուցեն նոր հարթակի վրա, քանի որ ամերիկացիները հրաժարվել են օգտագործել Model S-ի հարթակը, որը շուրջ 20%-ով ավելի է ապագա էլեկտրամոբիլից:
Ըստ Motor-ի, մեկ լիցքավորմամբ մեքենան կարող է մինչեւ 320 կմ անցնել, իսկ մարտկոցները կարելի է լիցքավորել Supercharger ֆիրմային էլեկտրական լիցքավորման կայաններում: Model 3-ի մասին այլ մանրամասներ Tesla-ն դեռեւս չի բացահայտում:
Նոր մեքենան շուրջ 35 հազար դոլար կարժենա: Tesla-ի ամենաէժան մոդելը ներկայում Model S 70D սեդանն է, որը 57.500 դոլար արժե:





























