Սահմանադրական բարեփոխումների շուրջ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի դիրքորոշումը դեռեւս հայտնի չէ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախագահի մամուլի քարտւողար Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ դեռեւս քննարկումներ են ընթանում:
«Արցախի խորհրդարանական խմբակցությունները դիմել էին նախագահին՝ առաջարկելով ստեղծել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Դիմումը դեռեւս քննարկման փուլում է»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ խմբակցությունները Բակո Սահակյանին դիմել էին փետրվարի 23-ին: Նախաձեռնողներից մեկն էլ ՀՅԴ-ն է, որն առաջարկում է անցում կատարել կառավարման խորհրդարանական մոդելին:
Պաշտոնական Ստեփանակերտը դեռեւս որեւէ դիրքորոշում չի հայտնում կառավարման այս համակարգի մասին:
Նշենք, որ 2017թ. հուլիսին Արցախում սպասվում են նախագահական ընտրություններ:





























