ՌԴ Բնապահպանության նախարարությունը համարում էեւ որ Ռուսաստանում նավթի պաշարները կարող են սպառվել 2044 թ.եւ իսկ ավանդական պաշարների արդյունահանման նվազումը կարող է սկսվել արդեն 2020 թ.: Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Դոնսկոյը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում:

«Նավթի արդյունահանվող պաշարները կազմում են մոտավորապես 29 մլրդ տոննա: Դա այն պաշարներն ենեւ որոնք տեսականորեն կարելի է արդյունահանել ընդերքից: Հում նավթի արդյունահանումը 2015թ. նախնական հաշվարկներով 505 մլն տոննա է կազմել: Եթե հենց միայն այդ թվերով կողմնորոշվենքեւ ապա բաց պաշարները կբավականացնեն 57 տարի»,- ասել է նա:

Սակայն նախարարը հավելել է, որ փորձագետների գնահատականով ապացուցված պաշարների ծավալը կրկնակի քիչ էեւ այսինքն մոտավորապես 14 մլրդ տոննա: Դրանից հետեւում էեւ որ արդյունահանումը հնարավոր կլինի ընդամենը 28 տարի:

«Ընդ որում ընդհանուր ծավալում աճում է դժվար արդյունահանվող նավթի պաշարների մասնաբաժինը: Դրանց մշակումը տնտեսական տեսակետից արդյունավետ չէ ու տեխնոլոգիաների զարգացում է պահանջում»,- հավելել է նախարարը:

Նա նաեւ նշել է, որ եթե ոչ մի նոր պաշար չբացահայտվի՝ նավթի պաշարների արդյունահանումը կարող է սկսել նվազել արդեն 2020թ. սկսած: Այդ կապակցությամբ կբարձրանա դժվարարդյունահանվող նավթի մասնաբաժինը, ինչի հետեւանքով էլ կավելանան նաեւ ծախսերը: