Հայաստանը 2016թ. USAID-ից 606 հազար դոլար կստանա կաշառակերության դեմ պայքարի համար։ Համապատասխան որոշման նախագիծը  հավանություն է ստացել մարտի 17-ին կայացած Կառավարության նիստում։

Ծրագիրը նախատեսված է 2016-2017թթ., նրա ընդհանուր ծավալը 749.1 հազար դոլար է։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հակակոռուպցիոն խորհրդի հետ աշխատանքի փորձագիտական խումբ ստեղծել, իրականացնել 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը։ Ինչպես նիստում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, ծրագիրը կօգնի պատրաստել իրոք բանիմաց եւ որակյալ մասնագետների։ «Շատերն իրենց հենց այդպիսին են համարում, սակայն դժվար է նրանց հմուտ մասնագետներ անվանել»,- ասաց Հարությունյանը։