Հայաստանը 2018 թ. հետո էլ Ֆրանսիայից ցածր գներով պատվաստանյութեր կստանա: Այս մասին ասվում է Հայաստանի 2016-2020 թթ. իմունոկանխարգելման ռազմավարության մեջ, որը հաստատավել է ՀՀ Կառավարության մարտի 17-ի նիստի ժամանակ:
Գնումները ծրագրում են շարունակել պատվաստման ազգային օրացույցով՝ տուբերկուլյոզի, հեպատիտ Բ-ի, պոլիոմիելիթի, կարմրուկի դեմ, կգնվեն նաեւ բազմավալենտ պատվաստանյութեր: Պատվաստանյութերի մի մասը ( պնեւմոկոկի, նաեւ պոլիոմիելիթի դեմ) մինչեւ 2018 թ. գնվելու է ֆրանսիական GAVI կազմակերպության աջակցությամբ: Նույնիսկ 2018թ. հետո հանրապետությունը շարունակելու է օգտվել այն ցածր գներից, որոնցով դեղամիջոցների մատակարարները դրանք հատկացնում են GAVI–ին, որպես հումանիտար կազմակերպության: Բացի դրանից 2018 թ. սկսած 5 վալենտանի պատվաստանյութը կփոխարինվի 6 վալենտանի պատվաստանյութով՝ դրանում կընդգրկվի նաեւ պոլիոմիելիթի դեմ բաղադրիչը:
2008 թ. ի վեր Հայաստանում դիտարկվում է պատվաստումների ընդգրկման կայուն աճ: 2014 թ. մեկ տարեկան երեխաների 92 տոկոսը ստացել է բոլոր անհրաժեշտ պատվաստումները: Համեմատության համար ասենք, որ 2008 թ. այդ ցուցանիշը 86 տոկոս էր:





























