GTSpirit պարբերականը հրապարակել է  Mercedes-AMG GLC 63-ի «լիցքավորված» տեսահոլովակի առաջին լրտեսական լուսանկարները:   Մեքենան նախ լուսանկարվել է Նյուրբուրգրինգում գերմանական ապրանքանիշի փորձարարական կենտրոնի մոտ, տեղեկացնում է  Motor-ը:

Ակնկալվում է, որ ամենահզոր Mercedes-Benz GLC-ը զինված կլինի չորս լիտրանի ութ ցիլինդրանի բիտուրբո շարժիչով, որն արդեն օգտագործվում է  С63 AMG ընտանիքի համար: Այդ ագրեգատը մատչելի է երկու մոդիֆիկացիայով`  476 եւ 510 ձիաուժ: «Լիցքավորված» ամենագնացի համար նախատեսված է դրանցից ընդամենը մեկն օգտագործել, թե երկուսը, առայժմ չի հաղորդվում:   

Այս պահին այդ մոդելի ամենահզոր տարբերակը  Mercedes-AMG GLC 43 4Matic-ն է: Նման մեքենան երեք լիտրանի տուրբինային  «վեցնյակ» է ստացել, որը 367 ձիաուժ հզորություն եւ 520 Нм պտույտի պահ է զարգացնում: Ամենագնացը «հարյուրը» հավաքում է 4,9 վայրկյանում: Նրա առավելագույն արագությունը սահմանափակված է  250 կմ/ժ-ով:

GLC 43-ի պրեմիերան տեղի կունենա մարտի վերջին Նյու Յորքի ավտոսալոնում:   GLC-ի տարբերակը, ինչպես ակնկալվում է, կներկայացվի Ֆրանկֆուրտում` աշնանը: