Նավթի գները կարող են վերականգնվել ավելի արագ, քան նախկինում էր ակնկալվում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:

Պատճառն այն է, որ նավթի համաշխարհային շուկայում առաջարկի ավելցուկը, որի պատճառով նավթի գների ռեկորդային ցածր ցուցանիշ է պահպանվում, կարող է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԿ) վիճակագրական սխալի արդյունք լինել:

«ՄԷԿ-ի հաշվարկների համաձայն, 2015 թվականին ամեն օր շուկա է մատակարարվել 1.9 մլն բարելով ավելի նավթ, քան դրա պահանջարկը կար: Դրանից 770 հազար բարելն ուղղվել է պահուստարաններ, եւս 300 հազար բարել էլ նույն ընթացքում փոխադրվել է նավթատար խողովակաշարերով կամ բեռնատարներով: Արդյունքում օրական շուրջ 800 հազար բարել նավթ է մնում չհաշվարկված»,- գրել է պարբերականը:

Իսկ որտե՞ղ է այդ «կորած» նավթը հարցի պատասխանն առանցքային է նավթային արդյունաբերության համար: Փորձագետների մեծ մասի կարծիքով, այդ բարելները պարզապես ֆիզիկապես գոյություն չունեն:

«Եթե այդպես է, ապա ավելորդ առաջարկը, որը նավթի գները հասցրել էր տասնամյա նվազագույնի, կարող է ավելի քիչ լինել, քան ենթադրվում էր, եւ գները կարող են արագորեն վերականգնվել, քանի եւ առաջարկի ավելցուկի մասին ՄԷԿ-ի հաշվետվությունները մեծ ազդեցություն ունեն նավթի գների ձեւավորման վրա»,- ամփոփել է պարբերականը: