Ռուսաստանի Նախոդկա քաղաքում երիտասարդը դպրոցի տնօրենի աշխատասենյակում սպանել է իր ընկերուհուն, ապա ինքնասպան եղել:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ մարտի 18-ին: Երիտասարդը մտել է քաղաքի դպրոցներից մեկը եւ սկսել է հաշիվներ պարզել իր 15-ամյա դպրոցական ընկերուհու հետ:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության ջոկատը, սակայն անսպասելիորեն տղան ներխուժել է տնօրենի աշխատասենյակ, որտեղ գտնվել է աղջիկը, դանակի հարվածով սպանել նրան, ապա ինքնասպանություն գործել:

Հարուցվել է քրեական գործ «Սպանություն» հոդվածի հատկանիշներով: Քննիչները զննել են տարածքը, առգրավել դանակը: Մի շարք փորձաքննություններ են նշանակվել, հաղորդում է Lenta-ն: