Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում անցկացվող ձյուդոյի աշխարհի առաջնությունում հայկական մարզիկ Հովաննես Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Մինչեւ 60 կգ քաշային կարգում հանդես եկով Դավթյանը, հաջող հաղթահարած 1/16 եւ 1/8 եզրափակչի փուլերը, քառորդ եզրափակչում պարտվել է աշխարհի գործող չեմպիոն ճապոնացի Հիրաոկի Հիրաոկային, բայց, դրա հետ մեկտեղ, չի զրկվել բրոնզե մեդալի համար պայքարից։ Արդյունքում, հայկական ձյուդոիստին հաջողվել է պատվո հարթակին կանգնել՝ հաղթելով Չեխիայի ներկայացուցիչ Պավել Պետրիկովին, այնուհետեւ իրանցի Վահիդ Սարլակին։

Նշենք, որ Հայաստանը աշխարհի առաջնություններում առաջին անգամ է մեդալակիր դառնում։

Ավելացնենք, որ Դավթյանից բացի Հայաստանը ներկայացված էր եւս երկու ձյուդոիստներով՝ մինչեւ 66 կգ քաշային կարգում՝ Արմեն Նազարյան եւ մինչեւ 73 կգ քաշային կարգում՝ մարզիկ Ռոբերտ Վարդանյան։

Առաջինը արդեն ավարտել է իր մասնակցությունը՝ մեկնարկային մենամարտում զիջելով ուկրաինացի Սերգեյ Դրեբկոյին, իսկ երկրորդ մարզիկը մրցագորգ դուրս կգա այսօր։