Հայաստանում արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար քաղաքական կամք է պետք, այլ ոչ թե ընդդիմության սպեկուլյացիաները։ Այս մասին մարտի 18-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ այդ կամքը պետք է ցուցաբերեն բոլոր կուսակցությունները, սակայն ընդդիմությունը զբաղված է միայն Ընտրական օրենսգրքի նախագծում թերություններ փնտրելով եւ հայտարարում է հնարավոր ապագա կեղծիքների մասին։ «Նոր ԸՕ նախագծի միջոցով իշխանությունները պետք է ցրեն հասարակության մեջ նախկին կասկածները»,- ասել է Բաղդասարյանը։
Արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար քաղաքական կամք է պետք, այլ ոչ թե ընդդիմության շահարկումները. ՀՀԿ

Հասանելի է
русский



























