Հասկանալի է, որ տարածքային ցուցակներով քվեարկության դեպքում Հայաստանի իշխանություններին շատ հեշտ կլինի տեղերում հեղինակություններին հանձնարարել իրենց օգտին ձայներ հավաքել։ Այս մասին մարտի 18-ին՝ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ լսումների ժամանակ, ասել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով նախագծում համապետական եւ տարածքային ցուցակների առկայությանը, որոնց համաձայն, քաղաքական ուժը կարող է առնվազն 5, իսկ առավելագույնը 20 թեկնածու առաջադրել, Փաշինյանն առաջարկեց այդ թիվը կրճատել մինչեւ 3-6 թեկնածուի։

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ դա շատ փոքր թիվ է։ «5-ը կուսակցության համար խելամիտ թիվ է, դա նվազագույն թիվն է։ 20-ը, կարծում եմ, կարելի է քննարկել»,- նշել է Դավիթ Հարությունյանը։