Մատնահետքերի դրոշմադրման մեխանիզմը կիրառվում է այն երկրներում, որտեղ չկա փաստաթղթերի միասնական բազա։ Այս մասին մարտի 18-ին՝ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի շուրջ լսումների ժամանակ, ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչու է իշխանությունը հրաժարվում մատնահետքերի մեխանիզմը կիրառելուց, Հարությունյանը նշեց, որ այդ մեխանիզմը ինքն իրենով լուծում չէ։ «Այդ մեխանիզմը ոչ լիարժեք կողմեր է պարունակում։ Կա մատնահետքերի դրոշմադրման 2 միջոց՝ տեսանելի եւ անտեսանելի։ Անտեսանելի դրոշմադրումը նույնպես խնդիրներ է առաջ բերում։ Նման ուլտրամանուշակագույն լամպը շատ թույլ լույս ունի։ Երկրորդ խնդիրն այն է, որ այդ լամպը սովորական տեսք ունի։ Հաշվի առնելով դա՝ մենք կարծում ենք, որ դրոշադրման մեխանիզմը պետք չէ կիրառել»,- ընդգծել է Հարությունյանը։




























