Ընտրական օրենսգրքի նախագծի դրույթն այն մասին, որ միայն 3 ուժեր կարող են կոալիցիա ձեւավորել, սահմանափակում չէ: Այս մասին մարտի 18-ին հայտնել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը՝ ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում ԸՕ–ի նախագծի վերաբերյալ լսումների ընթացքում:

Անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի այն հարցին, թե ինչու  ընդամենը 3 ուժեր կարող են պայքարել կոալիցիա ստեղծելու համար՝ Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Ինչո՞ւ սա սահմանափակում չէ: Որովհետեւ համաձայնության հասնում են քաղաքական ուժերը ժողովրդի թիկունքում: Այսինքն իրականում սա սահմանափակում չէ, եթե կուսակցությունները վստահ են, որ ձայներ կստանան»: Ինչ վերաբերում է կոալիցիայի ձեւավորման համար հատկացվող 3 օրվա ժամկետին՝ Հարությունյանը նկատեց.«Համաձայն եմ, որ 3 օրվա ժամկետն արդեն սահմանափակում է, բայց անհրաժեշտ է դա անել հնարավորինս կարճ ժամկետում»: