Ընտրական օրենսգրքի նախագիծը շատ վատ փաստաթուղթ է։ Այս մասին մարտի 18-ին՝ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ լսումների ժամանակ, ասել է նախկին վարչապետ, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
Պատգամավորն ընդդիմադիր ուժերի բոլոր ներկայացուցիչներին առաջարկել է միավորվել ԸՕ նախագծի շուրջ եւ հանդիպել մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին։ «Ներկայացվել է շատ վատ փաստաթուղթ։ Տարածքային ցուցակներով քվեարկությունը տեսականորեն հնարավորություն է ստեղծում կաշառքի փոխարեն կոնկրետ թեկնածուներին գումար վճարել»,- նշել է Բագրատյանը։




























