Բրիտանական AutoExpress պարբերականի տրամադրության տակ են հայտնվել հաջորդ սերնդի Suzuki Swift հեչբեքի լուսանկարները: Ակնկալվում է, որ նորույթը վաճառքում կհայտնվի 2017-ին:

Նկարներից դատելով, մոդելը գլխամասի լույսի նոր լուսարձակներ կստանա, արդիականացված ռադիատորական ճաղաշար, դիմային այլ թափարգել հակամառախուղային լուսարձակներով, ինչպես նաեւ հետեւի դռների կանգնակում    «գաղտնի» բռնակներ, գրում է Motor-ը: 

Հաջորդ Swift-ը կկառուցեն նոր հարթակի վրա, որն ընկած է նոր սերնդի   Baleno հեչբեքի հիմքում: Ավելի վաղ ճապոնացիները հայտնել էին, որ այդ հիմնակմախքի շնորհիվ մեքենաներն ավելի անվտանգ կդառնան: 

Շարժիչների շարքը կներառի 1,2 լիտրանոց ագրեգատ եւ Boosterjet ընտանիքի երեք ցիլինդրանի շարժիչ մեկ լիտր ծավալով, որոնք Baleno-ի եվրոպական տարբերակում   համապատասխանաբար 90 եւ 111 ձիաուժ հզորություն են զարգացնում: