Հետ կանչված արտոնագրերի հերթական խմբաքանակից հետո Ռուսաստանում 666 բանկ է մնացել, հայտնում է RNS-ը: Ուրբաթ` մարտի 18-ին ԿԲ-ն հետ է կանչել եւս մեկ ֆինանսական կազմակերպության` ՍթարԲանկի արտոնագիրը:
«Վարկային կազմակերպությունը չի կատարել առանձին գործարքների իրականացման արգելքներ մտցնելու վերաբերյալ վերահսկիչ մարմնի կարգադրությունները, որոնք ուղղված են բանկի ներդրողների շահերի պաշտպանությանը», — ասված է ԿԲ-ի հաղորդագրության մեջ:





























