Մոսկվայի բնակիչը 1 մլն ռուբլու պահանջով հայց է ներկայացրել «Յանդեքս. նորություններ» ծառայության դեմ՝ բացասական լուրերի պատճառով ճաղատանալու մեղադրանքով: Այս մասին հաղորդել է տղամարդու փաստաբան Վլադիմիր Ժիգանովը:
Նրա խոսքով, հայցվոր Ռոման Մասլեննիկովը պնդում է, որ ճաղատացել է՝ «Յանդեքս»-ի նորությունները կարդալու հետեւանքով:
«Մենք նաեւ խնդրում ենք, որպեսզի «Յանդեքս»-ն ուշադիր ստուգի իր հրապարակած նորությունների վերնագրերը»,- ասել է Ժիգանովը՝ հավելելով, որ բացասական վերնագրերի պատճառով իր հաճախորդը բարոյական վնաս է ստացել:
Ըստ ՌԲԿ-ի, հայցի առիթով «Յանդեքս»-ը դեռեւս որեւէ մեկնաբանություն չի արել:





























