Դոնի Ռոստովում Fly Dubai ընկերության FZ981 չվերթն իրականացնող «Բոինգ» օդանավի վթարի զոհերի ինքնության հաստատման ընթացակարգը կարող է մինչեւ 3 շաբաթ տեւել: Այս մասին Lifenews-ին հայտնել են իրազեկ աղբյուրները: Ավիավթարի զոհերի դիակները լրջորեն վնասվել են մեծ բարձրությունից ընկնելու պատճառով: Ուստի նրանց ինքնությունը պարզելու համար հարազատներից ԴՆԹ նմուշներ կվերցնեն:
Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել այսօր՝ Երեւանի ժամանակով ժամը 4:41-ին, Դոնի Ռոստովի օդանավակայանում: Դուբայից ժամանող օդանավը վատ եղանակային պայմանների պատճառով չէր կարողացել վայրէջք կատարել առաջին փորձից: Երկրորդ անգամ վայրէջքի փորձ կատարելիս օդանավը վայր էր ընկել: Զոհվել է անձնակազմի 7 անդամ եւ 55 ուղեւոր:





























