Գարնանային գիշերահավասարը (Vernal Equinox) բնության եզակի երեւույթներից է: Այն 2016 թվականին տեղի կունենա մարտի 20-ին: Այդ օրը Երկիրը, պտտվելով իր երեւակայական առանցքի շուրջ, միաժամանակ շարժվում է նաեւ Արեգակի շուրջ: Արեւը հարավային կիսագնդից անցնում է դեպի հյուսիսային կիսագունդ, եւ այդ օրերին գրեթե բոլոր երկրներում ցերեկը հավասարվում է գիշերվան: Գարնանային եւ աշնանային գիշերահավասարը համարվում է տարվա համապատասխան եղանակի սկիզբը: Այս երկու գիշերահավասարների միջեւ ընկած ժամանակահատվածը կոչվում է արեւադարձային տարի:
Արեւադարձային տարվա մեջ մոտավորապես 365.2422 արեգակնային օր կա: Այդ մոտավորության պատճառով էլ ամեն տարի գիշերահավասարն ամեն տարի փոփոխվում է՝ շուրջ 6 ժամով առաջ շարժվելով:
Ըստ Calend-ի, գարնանային գիշերահավասարի օրը բազմաթիվ ժողովուրդների մոտ Նոր տարի է համարվում. Իրանում, Աֆղանստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում:
Վաղ ժամանակներում, երբ օրացույց չկար, գարնան գալուստը որոշում էին արեգակի միջոցով: Համարվում էր, որ հենց այդ օրն է բնությունն արթնանում. գարնան առաջին ամպրոպը, ծառերի բողբոջը, խոտի ծլարձակումը:




























