Մեծ Բրիտանիայի Յորքշիրի կոմսության արեւելքում 2500-ամյա հնության գերեզմաններ են գտել: Հնագետները կարծում են, որ սա վերջին տասնամյակի ամենախոշոր հայտնագործությունն է:
Երկաթի դարի մարտիկների գերեզմանները հայտնաբերվել են Փոքլինգթոն ավանում շինարարություն կատարելու ժամանակ: Կլոր փոքր դամբարանաթմբերում հուղարկավորել էին հասարակության վերնախավին, դրանց ծայրամասերում՝ զինվորներին՝ իրենց զենքով, իսկ ուղղանկյունաձեւ թմերում թաղված են եղել տոհմի հասարակ անդամները: Հնագետները հայտնաբերել են 360 սաթե եւ ապակյա ուլունքներ, հերակալներ, կավե անոթներ, թուր եւ նիզակ, հայտնում է The Guardian-ը:
Գերեզմաններից մեկում թաղված է ռազմական առաջնորդը, որը 17-23 տարեկան է: Ցեղակիցները նրա հետ թաղել են մարտերում կամ հուղարկավորության ծիսակարգի ժամանակ կոտրած թուրը եւ 5 նիզակ, որոնցից 4-ը՝ մեջքի երկայնքով, իսկ մեկը՝ աճուկի: Հնագետների կարծիքով դրա նպատակը առաջնորդի հոգին ազատելն է եղել: Հնագետները հայտնաբերել են Մեծ Բրիտանիայում առաջին վահանի վրա պառկած թաղված մարտիկին: Ընդհանուր առմամբ գտել են 160 մարդու աճյուն:
Նշենք, որ Երկաթի դարը Մեծ Բրիտանիայում տեւել է 800 տարի եւ ավարտվել մ.թ. 1-ին դարում, երբ տարածաշրջան ներթափանցեցին հռոմեացիները:




























