Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի եւ Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 31 հասցեի մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել 46-ամյա Արմեն Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս ներկայացրել է դրամապանակ եւ խոստովանել, որ այն գողացել է թիվ 44 երթուղու միկրոավտոբուսում՝ մի կնոջ պայուսակից: Դրամապանակում եղել է վարորդական իրավունքի վկայական, 19.000 դրամ, սոցիալական ապահովագրության, բանկի եւ տարբեր խանութների զեղչային քարտեր:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: