Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Երեւանի Գուլակյան փողոցի թիվ 59 շենքի մոտից` «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 28-ամյա Գոռ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա մոտ հայտնաբերվել է դանակ, իսկ ավտոմեքենայի գաղտնարանից՝ պոլիէթիլենային 6 փաթեթ` «Սպայս» թմրամիջոցով:

Գոռ Մ.-ն ավտոմեքենայից ներկայացրել է կնոջը` 41-ամյա Աննա Դ.-ին պատկանող «ՏՏ» օդամղիչ ատրճանակը:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: