Մոլեկուլյար կենսաբանության եվրոպական լաբորատորիայի գիտնականները երկարաեւ փորձարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ տեղեկությունը հիշելու մարդու ունակություններն այդքան էլ անսահմանափակ չեն:
Մասնագետների խոսքով՝ մարդ արարածը, նոր հմտություններ եւ տեղեկություններ յուրացնելով, փորձում է մաքրել հինը, հայտնում է Informing-ը:
Գիտնականներն ուսումնասիրել են մկների ուղեղի հիպոկամպը, որտեղ ձեւավորվում են հիշողությունները: Պարզվել է, որ տեղեկությունը հիպոկամպին է հասնում 3 հիմնական ճանապարհով, եւ երբ այն ամրապնդվում է հիշողության մեջ, նեյրոնների կապերն ավելի ուժեղ են դառնում:
Երբ գիտնականները փակել են այդ ուղին, նեյրոնների կապերը թուլացել են, եւ հիշողությունները՝ մաքրվել:
Գիտնականներն այդպիսով կարծում են, որ հիշողությունը սահմանափակ է, եւ ուսուցման ընթացքում ուղեղը ջանում է տեղ ազատել նոր տեղեկությունների համար:




























