Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բազմաթիվ մեքենաներից գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված երեք երիտասարդները  ձերբակալվել են: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:

Ձերբակալվածները 23-ամյա Կարեն Փ.ն, 22-ամյա Գեւորգ Պ.-ն եւ 22-ամյա Գագիկ Հ.-ն, են:

Ըստ ոստիկանության` Գեւորգ Պ.-ի եւ Գագիկ Հ.-ի վարած «ՎԱԶ 2106» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաների զննությամբ հայտնաբերվել էր էլեկտրական 12 մարտկոց, 7 ձայնագրիչ, 4 բարձրախոս, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի հետնամասի լուսարձակների 2 ապակի:

Կարեն Փ.-ն, Գեւորգ Պ.-ն, Գագիկ Հ.-ն հայտարարել էին, որ հայտնաբերվածը գողացել են Արտաշատ քաղաքի շենքերի բակերում կայանված տարբեր ավտոմեքենաներից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք մարտի 13-ի ժամը 20-ից մինչեւ մարտի 15-ի ժամը 6-ն ընկած ժամանակահատվածում մոտ 2 տասնակ ավտոմեքենաներից կատարել են գողություններ:

Քննությունը շարունակվում է: