Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին հարցաքննվել է կալանավայրում իրեն խոշտանգելու փաստի վերաբերյալ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակտիվիստը:
Գասպարին հրավիրվել է ՀՔԾ մարտի 18-ին:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Նրան այս գործով դատական նիստերին չմասնակցելու համար կալանավորել էին, ապա մի քանի օր անց բաց թողել: Գասպարին ահազանգել է, որ իրեն կալանավայրում ծեծի են ենթարկել:




























