Երեւանի հին շենքերի պահպանության համար նոր օրինագիծ է ներկայացվել Ազգային ժողով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Մենք շահագրգիռ կողմերի հետ համատեղ մշակել եւ ԱԺ քննարկմանն ենք ներկայացրել «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագիծը»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ հասարակությանը մտահոգում է, որ մայրաքաղաքի հին շենքերը քանդվում են եւ դրանց փոխարեն կառուցվում են բարձրահարկ շենքեր, հյուրանոցներ: Վերջին շրջանում արդեն իսկ քանդվել է Աֆրիկյանների շենքը, Արամի 30-ի շենքը եւ պատմամշակութային նշանակության այլ կառույցներ: