Դոնի Ռոստովի օդանավակայանում, որտեղ մարտի 19-ին կործանվել է FlyDubai ավիաընկերության Boeing 737-800 օդանավը, ավարտվել են որոնողա-փրկարարական աշխատանքները, դատաբժշկական փորձագետները սկսել են պարզել զոհերի ինքնությունը: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար, ավիաաղետի հետաքննությամբ զբաղվող կառավարական հանձնաժողովի ղեկավար Մաքսիմ Սոկոլովը:
Նա նշել է, որ զոհերի ինքնության հաստատման աշխատանքները, բարեհաջող ընթացքի դեպքում, կտեւեն 2 շաբաթ:
Ըստ ՏԱՍՍ-ի, մարտի 20-ին կհավաքվեն ինքնաթիռի անհրաժեշտ տարրերը՝ աղետի պատճառները պարզելու համար:
FlyDubai ավիաընկերության Boeing 737-800 օդանավը Դոնի Ռոստովի օդանավակայանում կործանվել է մարտի 19-ին: Ինքնաթիռում 62 մարդ է եղել, բոլորն էլ զոհվել են:





























